02.02.22
Հարգելի՛ բնակիչներ.
|
Գավառ խոշորացված համայնքը մասնակցելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին: Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ծրագրին մասնակցության նպատակով ձևավորվում է Նախաձեռնող խումբ: Եթե ունեք Նախաձեռնող խմբին անդամակցելու ցանկություն և ծրագրային գաղափարներ խնդրում ենք դիմել Գավառի համայնքապետարան: Իրազեկման հոլովակի հղում https://www.facebook.com/100051857356031/videos/280480823690494/ Հեռ. + (374) 55 60-86-48 Էլ. հասցե gavar.gegharquniq@mta.gov.am
|
|
28.01.22
Հարգանքի տուրք՝ զինվորներին
|
2022թ. հունվարի 28-ին Կարմիրգյուղ բնակավայրում տեղի ունեցավ Հայոց բանակի 30-ամյակին նվիրված հիշատակի արարողություն Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հուշրձան-պուրակում: Արարողության ժամանակ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից շնորհակալագրի արժանացած Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, 2022թ. զորացրված՝ Սևակ Համլետի Դավիթյանին, Սերյոժա Կարենի Ջրաղացպանյանին, Հովհաննես Արմենի Սարգսյանին շնորհակալագրերը հանձնեց համայնքի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը: Գնահատանքի կարժանանան նաև նույն ժամանակահատվածում զորացրված մյուս զինծառայողները:
|
|
27.01.22
Հանրային քննարկում
|
Կարմիրգյուղի վարչական նստավայրում անցկացվեց հանրային քննարկում Գավառ համայնքի համայնքապետի խորհրդական Վազգեն Մանուկյանի և Հակոբ Սարգսյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքի տարբեր բնագավառների աշխատակիցներ, բնակիչներ: Վեր հանվեցին համայնքում առկա խնդիրները,այդ թվում ոռոգման ցանցի, խմելու ջրի, փողոցների բարեկարգման, ասֆալտապատման և այլ հարցեր, քննարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները: Այդ խնդիրները կներկայացվեն Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին և դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:
|
|
26.01.22
Կարմիրգյուղի նախաձեռնողներ ակումբի անդամների հանդիպումը նորընտիր ղեկավար Արայիկ Հոդաբաշյանի հետ
|
Կարմիրգյուղի «նախաձեռնողներ ակումբի» անդամները հանդիպում ունեցան Կարմիրգյուղի վարչական շրջանի նորընտիր ղեկավար Արայիկ Հոդաբաշյանի հետ և շնորհավորեցին նրան ընտրվելու առթիվ, կիսվեցին ակումբի գաղափարներով: Համայնքի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց նոր ծրագրերում ներդրում ունենալու գործում: . համայնքապետարանում փետրվարից գործելու է #E_STARTի գրասենյակը: Սիրով սպասում ենք ձեզ մեր համալրվող թիմի կազմում` միասին դարձնենք մեր համայնքն ավելին #EStart Կարմիրգյուղի Համայնքապետարան #ԻԳործ #E_START
|
|
25.01.22
Խորհրդակցություն՝ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ
|
Կարմիրգյուղ բնակավայրի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը աշխատակիցների հետ անցկացրեց խորհրդակցություն: Քննարկվեցին գույքահարկի, աղբահանության վարձավճարների, Մանկապարտեզի, Արվեստի դպրոցի, ջրագծերին, խոտհարքներին վերաբերվող և մի շարք այլ հարցեր: Աշխատակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
|
|
18.01.22
Շնորհավորանքներ՝ նորընտիր վարչական ղեկավարին
|
Գավառ համամայնքի Կարմիրգյուղ բնակավայրի նորանշանակ վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանին պաշտոնավարման առիթով շնորհավորեց Կարմիրգյուղի թիվ 2 միջն դպրոցի աշակերտական խորհուրդը՝ ի դեմս դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանի:
|
|
11.11.21
Անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի օգտագործման վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի (https://pay.e-community.am) օգտագործման մասին պատրաստվել է տեղեկատվական հոլովակ (https://www.youtube.com/watch?v=2B8AYQtE-So&t=1s), որը կօգնի կատարել առցանց վճարումներ: Տեղեկացնում ենք նաև, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պատկանող շարժական և անշարժ գույքի դիմաց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների և նրանց էլեկտրոնային դրամապանակների միջոցով:
|
|
27.09.21
Ցավի հետ՝ մեկ տարի...
|
Լրացավ Արցախյան պատերազմի մեկ տարին… Խոր ցավով ու կսկիծով Կարմիրգյուղ համայնքի բնակիչները, համայնքապետարանի, բուժամբուլատորիայի աշխատակիցները, հուշակոթողի կառուցման բարերարներից՝ Մանվել Մարտոյանը այցելեցին համայնքում տեղադրված հուշակոթող և ծաղիկներ խոնարհեցին մեր անմեղ զոհերի հիշատակին: Ներկաներից յուրաքանչյուրի սրտում միայն ցավ ու ափսոսանք էր, որը հավերժ է մնալու ամեն վայրկյան, զգալով իրենց կյանքը հայրենիքին, հայրենի հողին անվերապահ նվիրաբերած յուրաքանչյուրի անդարձ կորուստը:
|
|
10.08.21
Ասֆալտապատման և ջրահեռացման աշխատանքներ՝ Կարմիրգյուղ համայնքում
|
Հարգելի Կարմիրգյուղ համայնքի բնակիչներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Կարմիրգյուղ համայնքի կողմից ներկայացրած երկու ծրագիր, ըստ որի Կարմիրգյուղ համայնքում կիրականացվի՝Արտաքին լուսավորության ցանցի կառուցում՝ ընդհանուր արժողությամբ 24.641.030 ՀՀ դրամ, որի 35% (8.624.360) համայնքի բյուջեից, 65 %(16.016.670) պետության տրամադրած սուբվենցիա:Կարմիրգյուղ համայնքի Ազատության փ. 1 նրբ. , Գայի, Ս. Ավետիսյան, Կ. Դեմիրճյան և Զ. Շհոյան փողոցների մի հատվածի ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցում, ընդհանուր արժողությամբ՝ 152.645.620 ՀՀ դրամ, որից 55 % (83.955.091) համայնքի բյուջեից, 45%(68.690.529) պետության ...
Մանրամասն |
|
05.08.21
«Հացը սուրբ է» ցերեկույթ՝ Կարմիրգյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում
|
Կարմիրգյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում տոնական տրամադրություն էր: Երեք ամիս առաջ մանկապարտեզ ոտք դրած փոքրիկ սաները պատրաստել էին իրենց առաջին ելույթը՝ նվիրված «Հացը սուրբ է» թեմային: Փոքրիկները ներկայացրեցին հացի ստեղծման պատմությունը բանաստեղծությունների ու երգերի միջոցով: Այնուհետև գեղեցիկ երաժշտության ներքո «թխեցին լավաշ» և հյուրասիրեցին ներկաներին: Համայնքապետարանն էլ, ի դեմս համայնքապետ Հ. Գասպարյանի, քաղցր, սառը, հաճելի ու համեղ անակնկալ էր պատրաստել փոքրիկների համար։
|
|
01.06.21
Դասընթաց՝ Zoom հավելվածի միջոցով
|
Հարգելի համագյուղացիներ, տեղեկացնում ենք ձեզ, որ հունիսի 2-ին և 3-ին ժ. 9:30-11:30 կիրականացվի հեռահար դասընթաց՝ «Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում » թեմայով, Zoom հավելվածի միջոցով: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այսօր` հետևյալ լինկով՝
|
|
10.04.21
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ՝ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում ապրիլի 10-ին Կարմիրգյուղ համայնքի ողջ տարածքում իրականացվեցին մաքրման աշխատանքներ: Ներգրավված էին համայնքապետարանի, ՀՈԱԿ-ների, բուժամբուլատորիայի, դպրոցների աշխատակիցները, ինչպես նաև աշակերտներ:
|
|
01.02.21
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐԸ՝ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
|
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գ. Սանոսյանը Կարմիրգյուղ համայնքի ազգաբնակչությանը խրախուսել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով՝ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Զինված Ուժերին և Արցախի Հանրապետությանը բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:
|
|
28.01.21
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՆԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ
|
Հարգելի′ համագյուղացիներ Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, և շատերն իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենիքի. խունկ ու խնկարկում նրանց հիշատակին, և համբերություն նրանց ծնողներին ու հարազատներին: Այս կարևոր տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս. մեր հայրենակիցներին, զինվորական բնագավառի բոլոր աշխատակիցներին և հատկապես սահմանը պահող զինվորին: Թող լուսավոր ապագայի հավատը մեր ժողովրդի ու մեր բանակի ձեռքբերումների ու հաջողությունների գրավականը դառնա:
|
|
31.12.20
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
|
Հարգելի՛ համագյուղացիներԱվարտին մոտեցավ բոլորիս համար աննախադեպ ու բազմաթիվ դժվարություններով լեցուն 2020թ.ը՝ իր անջնջելի հետքը թողնելով մեր հոգիներում: Խոնարհվում եմ մեր նահատակ զիվորների հիշատակին, բարի լուր ակնկալելով անհայտության մեջ գտնվող զինվորներից, առողջություն ու շուտ ապաքինում մաղթում վիրավորներին:Նոր տարում հայ ժողովրդի համար լավի ակնկալիքով դիմավորում ենք նոր՝ 2021թ.ը:Շնորհավորում եմ բոլորիս նոր՝ 2021թ.ը, մաղթելով անամպ երկինք, նորի և բարու սկիզբ և շարունակություն: Թող Նոր տարում Հայաստան աշխարհում թևածի խաղաղությունը, մեր զինվորները բարով վերադառնան իրենց հայրենի օջախներ, որդեկորույս մայրերը սփոփվեն մեր երկրի ու ազգի հաջողություններով ու ձեռքբերումներով, իսկ դժվարությունները ...
Մանրամասն |
|
13.11.20
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերից Կարմիրգյուղ համայնքում մեկնարկեց Սերգո Ավետիսյան և Հովհաննես Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Սերգո Ավետիսյան փողոցում ասֆալտապատվեց 2715, Հովհաննես Շիրազ փողոցում՝ 3 650 քմ ճանապարհահատվածներ: Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 52 միլիոն 800 հազար դրամ է, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ 40 տոկոսը կամ 21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքային բյուջեից: Մինչ ասֆալտապատումը ՖԱՎՈՐԻՏ –ՄՍՊԸ շինարարական կազմակերպությունը նշված փողոցներում իրականացրել է ջրատար կիսախողովակների տեղադրման աշխատանքներ, այնուհետև աշխատանքները շարունակել է ...
Մանրամասն |
|
09.11.20
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՂՈԹՔՆ ԱՌ ԱՍՏՎԱԾ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
|
Այսօր՝ նոյեմբերի 9-ին Կարմիրգյուղ համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Տեր Նշան քահանայի գլխավորությամբ տեղի ունեցավ մոմավառության և աղոթքի արարողություն առ Աստված՝ հանուն հաղթանակի, ի պաշպանություն ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ: Միասնական աղոթքից հետո մի խումբ կամավորականներ՝ ի դեմս համայնքի ղեկավար Հ. Գասպարյանի, մեկնեցին առաջնագիծ, իրենց պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ:
|
|
1 2 3 |