Այսօր: Երեքշաբթի, 24 Մայիսի 2022թ.
Կարմիրգյուղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուշադրություն... կայքի այցելուներին...
2021,Հունիս 28 - 2023,Դեկտեմբեր 28

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.02.22 Հարգելի՛ բնակիչներ.

Գավառ խոշորացված համայնքը մասնակցելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին: Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ծրագրին մասնակցության նպատակով ձևավորվում է Նախաձեռնող խումբ: Եթե ունեք Նախաձեռնող խմբին անդամակցելու ցանկություն և ծրագրային գաղափարներ խնդրում ենք դիմել Գավառի համայնքապետարան: Իրազեկման հոլովակի հղում https://www.facebook.com/100051857356031/videos/280480823690494/ Հեռ. + (374) 55 60-86-48 Էլ. հասցե gavar.gegharquniq@mta.gov.am

28.01.22 Հարգանքի տուրք՝ զինվորներին

     2022թ. հունվարի 28-ին Կարմիրգյուղ բնակավայրում տեղի ունեցավ Հայոց բանակի 30-ամյակին նվիրված հիշատակի արարողություն Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հուշրձան-պուրակում:

    Արարողության ժամանակ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից շնորհակալագրի արժանացած Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, 2022թ. զորացրված՝ Սևակ Համլետի Դավիթյանին, Սերյոժա Կարենի Ջրաղացպանյանին, Հովհաննես Արմենի Սարգսյանին շնորհակալագրերը հանձնեց համայնքի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը:

    Գնահատանքի կարժանանան նաև նույն ժամանակահատվածում զորացրված մյուս զինծառայողները:

27.01.22 Հանրային քննարկում

   Կարմիրգյուղի վարչական նստավայրում անցկացվեց հանրային քննարկում Գավառ համայնքի համայնքապետի խորհրդական Վազգեն Մանուկյանի և Հակոբ Սարգսյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքի տարբեր բնագավառների աշխատակիցներ, բնակիչներ: Վեր հանվեցին համայնքում առկա խնդիրները,այդ թվում ոռոգման ցանցի, խմելու ջրի, փողոցների բարեկարգման, ասֆալտապատման և այլ հարցեր, քննարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները:

     Այդ խնդիրները կներկայացվեն Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին և դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:

26.01.22 Կարմիրգյուղի նախաձեռնողներ ակումբի անդամների հանդիպումը նորընտիր ղեկավար Արայիկ Հոդաբաշյանի հետ

Կարմիրգյուղի «նախաձեռնողներ ակումբի» անդամները հանդիպում ունեցան Կարմիրգյուղի վարչական շրջանի նորընտիր ղեկավար Արայիկ Հոդաբաշյանի հետ և շնորհավորեցին նրան ընտրվելու առթիվ, կիսվեցին ակումբի գաղափարներով:

 Համայնքի ղեկավարը  պատրաստակամություն հայտնեց նոր ծրագրերում ներդրում ունենալու գործում:

 

. համայնքապետարանում փետրվարից գործելու է #E_STARTի գրասենյակը: Սիրով սպասում ենք ձեզ մեր համալրվող թիմի կազմում` միասին դարձնենք մեր համայնքն ավելին #EStart Կարմիրգյուղի Համայնքապետարան #ԻԳործ #E_START

25.01.22 Խորհրդակցություն՝ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ

   Կարմիրգյուղ բնակավայրի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը աշխատակիցների հետ անցկացրեց խորհրդակցություն: Քննարկվեցին գույքահարկի, աղբահանության վարձավճարների, Մանկապարտեզի, Արվեստի դպրոցի, ջրագծերին, խոտհարքներին վերաբերվող և մի շարք այլ հարցեր: Աշխատակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

18.01.22 Շնորհավորանքներ՝ նորընտիր վարչական ղեկավարին

    Գավառ համամայնքի Կարմիրգյուղ բնակավայրի նորանշանակ վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանին պաշտոնավարման առիթով շնորհավորեց Կարմիրգյուղի թիվ 2 միջն դպրոցի աշակերտական խորհուրդը՝ ի դեմս դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանի:

11.11.21 Անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի օգտագործման վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի (https://pay.e-community.am) օգտագործման մասին պատրաստվել է տեղեկատվական հոլովակ (https://www.youtube.com/watch?v=2B8AYQtE-So&t=1s), որը կօգնի կատարել առցանց վճարումներ: Տեղեկացնում ենք նաև, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պատկանող շարժական և անշարժ գույքի դիմաց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների և նրանց էլեկտրոնային դրամապանակների միջոցով:

27.09.21 Ցավի հետ՝ մեկ տարի...

Լրացավ Արցախյան պատերազմի մեկ տարին… Խոր ցավով ու կսկիծով Կարմիրգյուղ համայնքի բնակիչները, համայնքապետարանի, բուժամբուլատորիայի աշխատակիցները, հուշակոթողի կառուցման բարերարներից՝ Մանվել Մարտոյանը այցելեցին համայնքում տեղադրված հուշակոթող և ծաղիկներ խոնարհեցին մեր անմեղ զոհերի հիշատակին: Ներկաներից յուրաքանչյուրի սրտում միայն ցավ ու ափսոսանք էր, որը հավերժ է մնալու ամեն վայրկյան, զգալով իրենց կյանքը հայրենիքին, հայրենի հողին անվերապահ նվիրաբերած յուրաքանչյուրի անդարձ կորուստը:

10.08.21 Ասֆալտապատման և ջրահեռացման աշխատանքներ՝ Կարմիրգյուղ համայնքում
Հարգելի Կարմիրգյուղ համայնքի բնակիչներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Կարմիրգյուղ համայնքի կողմից ներկայացրած երկու ծրագիր, ըստ որի Կարմիրգյուղ համայնքում կիրականացվի՝Արտաքին լուսավորության ցանցի կառուցում՝ ընդհանուր արժողությամբ 24.641.030 ՀՀ դրամ, որի 35% (8.624.360) համայնքի բյուջեից, 65 %(16.016.670) պետության տրամադրած սուբվենցիա:Կարմիրգյուղ համայնքի Ազատության փ. 1 նրբ. , Գայի, Ս. Ավետիսյան, Կ. Դեմիրճյան և Զ. Շհոյան փողոցների մի հատվածի ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցում, ընդհանուր արժողությամբ՝ 152.645.620 ՀՀ դրամ, որից 55 %  (83.955.091) համայնքի բյուջեից, 45%(68.690.529) պետության ... Մանրամասն
05.08.21 «Հացը սուրբ է» ցերեկույթ՝ Կարմիրգյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում

    Կարմիրգյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում տոնական տրամադրություն էր: Երեք ամիս առաջ մանկապարտեզ ոտք դրած փոքրիկ սաները  պատրաստել էին իրենց առաջին ելույթը՝ նվիրված «Հացը սուրբ է» թեմային:

     Փոքրիկները ներկայացրեցին հացի ստեղծման պատմությունը բանաստեղծությունների ու երգերի միջոցով: Այնուհետև գեղեցիկ երաժշտության ներքո «թխեցին լավաշ» և հյուրասիրեցին ներկաներին:

    Համայնքապետարանն էլ, ի դեմս համայնքապետ Հ. Գասպարյանի, քաղցր, սառը,  հաճելի ու համեղ անակնկալ էր պատրաստել փոքրիկների համար։

01.06.21 Դասընթաց՝ Zoom հավելվածի միջոցով
Հարգելի համագյուղացիներ, տեղեկացնում ենք ձեզ, որ հունիսի 2-ին և 3-ին ժ. 9:30-11:30 կիրականացվի հեռահար դասընթաց՝ «Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում » թեմայով, Zoom հավելվածի միջոցով: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այսօր` հետևյալ լինկով՝
 
 Դասընթացի Zoom հղումը՝  https://undp.zoom.us/j/81207322597 ,  Meeting ID: 812 0732 2597
10.04.21 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ՝ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
   Հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում ապրիլի 10-ին Կարմիրգյուղ համայնքի ողջ տարածքում իրականացվեցին մաքրման աշխատանքներ: Ներգրավված էին համայնքապետարանի, ՀՈԱԿ-ների, բուժամբուլատորիայի, դպրոցների աշխատակիցները, ինչպես նաև աշակերտներ:
01.02.21 ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐԸ՝ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

    ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գ. Սանոսյանը Կարմիրգյուղ համայնքի ազգաբնակչությանը խրախուսել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով՝ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Զինված Ուժերին և Արցախի Հանրապետությանը բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:

28.01.21 ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՆԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ
Հարգելի′ համագյուղացիներ
Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, և շատերն իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենիքի. խունկ ու խնկարկում նրանց հիշատակին, և համբերություն նրանց ծնողներին ու հարազատներին:
Այս կարևոր տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս. մեր հայրենակիցներին, զինվորական բնագավառի բոլոր աշխատակիցներին և հատկապես սահմանը պահող զինվորին: Թող լուսավոր ապագայի հավատը մեր ժողովրդի ու մեր բանակի ձեռքբերումների ու հաջողությունների գրավականը դառնա:
31.12.20 ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
 Հարգելի՛ համագյուղացիներԱվարտին մոտեցավ բոլորիս համար աննախադեպ ու բազմաթիվ դժվարություններով լեցուն 2020թ.ը՝ իր անջնջելի հետքը թողնելով մեր հոգիներում: Խոնարհվում եմ մեր նահատակ զիվորների հիշատակին, բարի լուր ակնկալելով անհայտության մեջ գտնվող զինվորներից, առողջություն ու շուտ ապաքինում մաղթում վիրավորներին:Նոր տարում հայ ժողովրդի համար լավի ակնկալիքով դիմավորում ենք նոր՝ 2021թ.ը:Շնորհավորում եմ բոլորիս նոր՝ 2021թ.ը, մաղթելով անամպ երկինք, նորի և բարու սկիզբ և շարունակություն: Թող Նոր տարում Հայաստան աշխարհում թևածի խաղաղությունը, մեր զինվորները բարով վերադառնան իրենց հայրենի օջախներ, որդեկորույս մայրերը սփոփվեն մեր երկրի ու ազգի հաջողություններով ու ձեռքբերումներով, իսկ դժվարությունները ... Մանրամասն
13.11.20 ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերից Կարմիրգյուղ համայնքում մեկնարկեց Սերգո Ավետիսյան և Հովհաննես Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Սերգո Ավետիսյան փողոցում ասֆալտապատվեց 2715, Հովհաննես Շիրազ փողոցում՝ 3 650 քմ ճանապարհահատվածներ: Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 52 միլիոն 800 հազար դրամ է, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ 40 տոկոսը կամ 21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքային բյուջեից: Մինչ ասֆալտապատումը ՖԱՎՈՐԻՏ –ՄՍՊԸ շինարարական կազմակերպությունը նշված փողոցներում իրականացրել է ջրատար կիսախողովակների տեղադրման աշխատանքներ, այնուհետև աշխատանքները շարունակել է ... Մանրամասն
09.11.20 ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՂՈԹՔՆ ԱՌ ԱՍՏՎԱԾ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին Կարմիրգյուղ համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Տեր Նշան քահանայի գլխավորությամբ տեղի ունեցավ մոմավառության և աղոթքի արարողություն առ Աստված՝ հանուն հաղթանակի, ի պաշպանություն ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ: Միասնական աղոթքից հետո մի խումբ կամավորականներ՝ ի դեմս համայնքի ղեկավար Հ. Գասպարյանի, մեկնեցին առաջնագիծ, իրենց պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ:

1 2 3


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ՑԵՂԱՍՊԱ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ Գ. ՆԺԴԵՀ 4/1
0(264) 6-06-96
karmirgyugh.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner